9.1 C
Yerevan

Կայացել է Լիտվա-Հայաստան ֆորումի հանդիսավոր բացումը

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...

Համաշխարհային բանկը հաշվել է, թե որքան գումար կպահանջվի Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար

Ուկրաինայի տնտեսության վերականգնումը ռուսական ավելի քան մեկ տարվա ագրեսիայից...

Ս.թ. սեպտեմբերի 14-ին Լիտվայի Սեյմասում /խորհրդարանում/ տեղի ունեցավ Լիտվա-Հայաստան ֆորումի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին պատգամավորներ, քաղաքական, գիտության, մշակույթի, սպորտի ականավոր գործիչներ, դերասաններ, լրագրողներ, հայ համայնքների ներկայացուցիչներ:

Լիտվա-Հայաստան ֆորումը նպատակաուղղված է ակտվիացնելու Լիտվայի և Հայաստանի միջև երկկողմ կապերը մշակույթի, արվեստի, հասարակական դիվանագիտության, սպորտի, տնտեսական ոլորտներում, :

Բացման արարողությանը ելույթներով հանդես եկան Լիտվայի Սեյմասի անդամ Դանգուտե Միկուտյենեն, Սեյմասի անդամ, Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի համանախագահ Ալգիս Կաշետան, Լիտվայի հայտնի դերասան Յուոզաս Բուդրայտիսը, Լիտվայի Գիտությունների ակադեմիայի նախագահ Վալդեմարաս Ռազումասը, Լիտվայի գործարարների միության նախագահ Ռոբերտաս Դարգիսը, Լիտվայի Սեյմասի անդամ, Եվրախորհրդարանի անդամ Յուոզաս Իմբրասասը, ՀՀ դեսպան Արա Այվազյանը, ֆորումի համակարգող, իրավաբան Արմեն Հայրապետյանը: Ֆորումի ստեղծման հռչակագրին միացել են լիտվական հասարակության այնպիսի ականավոր ներկայացուցիչներ, ինչպիսիք են Արքեպիսկոպոս Կարդինալ Սիգիտաս Տամկյավիչուսը, Լիտվայի մշակույթի նախարար Արունաս Գելունասը, Հաղորդակցության նախարար Էլիգիյուս Մասյուլիսը, Եվրախորհրդարանի պատգամավորներ Յուստատ Պալեցկիսը և Զիգմանտաս Բալչիտիսը, Վիլնյուսի Համալսարանի ռեկտոր Բենեդիկտաս Յուոդկան, պատմաբան Ալֆրեդաս Բումբլաուսկասը, բասկետբոլիստ Շարունաս Մարչյուլյոնիսը, երգչուհիներ Իրենա Միլկեվիչուտեն և Հասմիկ Գրիգորյանը, դերասան Րեգիմանտաս Ադոմայտիսը, չմշկող Պովիլաս Վանագասը, ռեժիսյոր Մարատ Սարգսյանը, հայտնի ուռուցքաբան Կարապետ Բաբայանը, դիզայներ Սերժ Գանջումյանը և այլոք:

Միջոցառմանը դեսպան Արա Այվազյանը Լիտվայի Սեյմասի անդամ Յուստինաս Կարորսասի այրիին հանձնեց ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից հետմահու պարգևատրված ՀՀ ԱԺ Պատվո մեդալը’ Հայաստանի և Լիտվայի միջպետական հարաբերությունների զարգացման, երկկողմ միջխորհրդարանական համագործակցության խորացման և հայ ու լիտվացի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում զգալի ավանդի համար:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Միջազգային ամփոփ լրահոս․ Մարտի 23

Times.am-ը ամփոփում է անցնող օրը և ներկայացնում աշխարհում ու...

Թուրքիայի բանակն ապրիլին կհամալրվի սեփական արտադրության տանկերով

Թուրքիայի զինված ուժերը ապրիլի 23-ին՝ Ազգային ինքնիշխանության օրը, առաջին...

Համաշխարհային բանկը հաշվել է, թե որքան գումար կպահանջվի Ուկրաինայի տնտեսությունը վերականգնելու համար

Ուկրաինայի տնտեսության վերականգնումը ռուսական ավելի քան մեկ տարվա ագրեսիայից...