Գրոսմայստեր Ս.Կասպարովը Ռուզենդալի օթենում կես միավորով է զիջել հաղթողին
15/09/2012 15:04
Նմանատիպ
Գրոսմայստեր Սերգեյ Կասպարովը (Բելառուս) Հոլանդիայի Ռուզենդալ քաղաքում անցկացված օփենում 6 հնարավորից վաստակեց 4,5 միավոր եւ բաժանեց 3-10-րդ տեղերը: Կասպարովը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից’ գրոսմայստեր Սերգեյ Տիվյակովից (Հոլանդիա):
Մրցաշարին մասնակցում էին 82 շախմատիստներ:
Այս մասին հաղորդում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնակա կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում