ԿԸՀ-ում քննարկվել են սեպտեմբերի 23-ին կայանալիք ընտրությունները
Նմանատիպ
Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 16-ին գումարած արտահերթ նիստում քննարկել է վերահսկիչ-վերստուգիչ ծառայության’ սեպտեմբերի 23-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում 10 000 և ավելի ընտրող ունեցող համայնքի ղեկավարի թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման արդյունքում կազմված տեղեկանքը’ 29.08.2012թ.-14.09.2012թ. ժամանակահատվածի համար:
ԿԸՀ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը ներկայացրել է տեղեկատվություն’ համայնքի ղեկավարի գրանցված թեկնածուների կողմից նախընտրական հիմնադրամներ բացելու և հայտարարագրեր ներկայացելու վերաբերյալ:
Սևակ Հովհաննիսյանը մասնավորապես նշել է, որ 10 000 և ավելի ընտրող ունեցող 6 համայնքներում գրանցված 33 թեկնածուներից 18-ը ներակայացրել են ինքնաբացարկի մասին դիմում, իսկ նախընտրական հիմնադրամ բացած և հայտարարագիր ներկայացրած թեկնածուները 13-ն են:
Գրանցված թեկնածուներից 2-ը չեն բացել նախընտրական հիմնադրամ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում