«Հրապարակ». Գեղարքունիքի փոխմարզպետ Գագիկ Ստեփանյանը կլքի պաշտոնը
18/09/2012 08:48
Նմանատիպ
Հերիք չէ Գեղարքունիքի փոխմարզպետի որդին «վազելիս ընկել» է ու ծնոտը կոտրել (իսկ իրականում ծեծվել է մարզային ոստիկանապետի’ Վարդան Նադարյանի կողմից), առաջիկայում էլ փոխմարզպետ, ՕԵԿ-ական Գագիկ Ստեփանյանը կլքի իր պաշտոնը: Վերջինիս պաշտոնանկությունն ՕԵԿ-ը նախատեսել էր ընտրություններից անմիջապես հետո, որովհետև նա կուսակցության համար չէր ապահովել սպասված ձայները, բայց քանի որ փոխմարզպետների ու փոխնախարարների խնդիրը պետք է փաթեթով լուծվեր, այդ պաշտոնանկությունը հետաձգվել էր: Ու քանի որ հինգշաբթի օրը վարչապետ Տիգրան Սարգսյանը վերջապես իր մոտ զրույցի է կանչել ՕԵԿ երիտասարդներ Դավիթ Կարապետյանին և Նելսոն Զուլոյանին’ սպասվելիք փոխնախարարական նշանակումների համար, «փաթեթը» մոտ օրերս կյանքի կկոչվի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում