«168 ժամ». Տ.Սարգսյանը կհեռանա’ որպես ավերիչ. Հրանտ Բագրատյան
Նմանատիպ
«Ի տարբերություն ինձ’ Տիգրան Սարգսյանը փող է աշխատել: Տ.Սարգսյանը չի էլ կարող իր դիմումով ազատվել, իրեն չեն ազատի իր դիմումով, դա այս թիմի խաղի կանոնների մեջ չի մտնում: Նույնիսկ ազատման համար հպարտ հեռանալու հնարավորություն նրան չի տրված, նա կհեռանա’ որպես ավերիչ: Տեսեք’ մի օրում ինչ քննադատության նրան ենթարկեց նախագահը, և թե ինչպե՜ս ‘ր նա քծնում նախագահին’ հայտարարելով, թե՛ «պարոն նախագահ, Ձեր մտքերը սթափեցնող են…»: Բա որ մենք 5 տարի ասում էինք, ինչո՞ւ չէիր սթափվում»,- պատասխանելով «168 ժամի» թղթակցի հարցին, թե ինչո՞ւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական չի տալիս շաբաթ օրը ՀՀ կառավարությունում տեղի ունեցած հայտնի խորհրդակցությունից հետո, որտեղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոշտ գնահատականներ հնչեցրեց կառավարության գործունեության մասին, ասել է ՀՀ նախկին վարչապետ, Աժ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում