«Ժողովուրդ». ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքը դառնալու է հյուրանոց

Իշխանությունները վերջապես խոստովանեցին, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքը դառնալու է հյուրանոց: Նախօրեին նման հայտարարություն է արել Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը՝ տեղեկացնելով որ ԱԳՆ-ի համար կառուցվելու է նոր շենք արդարադատության նախարարության նախկին շենքի տեղում: Թերթը հիշեցնում է, որ ինքը դեռևս 2011-ի սեպտեմբերի 23-ին’ մոտ մեկ տարի առաջ էր տեղեկացրել, որ կառավարությունը մտադիր է 500 մլն ԱՄՆ դոլարով վաճառել ԱԳՆ-ի շենքը «Կեմպինսկի» հյուրանոցային ցանցին: Սակայն և´ կառավարությունը, և´ ԱԳՆ-ն, և´ ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը տենդագին հերքում էին այդ լուրերը’ բացառելով նման զարգացումները: Մինչդեռ այսօր արդեն խոստովանում են’ ԱԳՆ շենքը դառնալու է հյուրանոց: Դե իհարկե, Ռամիլ Սաֆարովի արտահանձնման խայտառակ պատմությունից հետո ընդհանրապես կարելի էր փակել այդ նախարարությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում