Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի Կենտրոնական կոմիտեն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին
Նմանատիպ
Սեպտեմբերի 13-ից 14-ը Հունաստանի Կրետե կղզում գումարվել է Եկեղեցիների Եվրոպական Կոնֆերանսի Կենտրոնական կոմիտեի տարեկան ժողովը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մամլո դիվանի փոխանցմամբ՝ ժողովի ընթացքում ի շարս այլ հարցերի քննարկվել է նաև Հունգարիայի կողմից Ադրբեջանի ԶՈՒ սպա Ռամիլ Սաֆարովի արտահանձնման և Ադրբեջանում ազատ արձակման հարցը:
ԵԵԿ Կենտրոնական կոմիտեի անդամները ցավ են արտահայտել Ադրբեջանի նախագահի կողմից հանցագործին շնորհված անհարդուրժելի ներման կապակցությամբ’ իրենց համերաշխությունն ու զորակցությունը հայտնելով հայ ժողովրդին և Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն’ աղոթելով, որ արդարությունը հաստատվի և ազգերի միջև թագավորեն խաղաղությունն ու փոխըմբռնումը: Այս առնչությամբ Կենտրոնական կոմիտեն պաշտոնական գրություն է ուղղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
Ցավալի իրողության առիթով հայ ժողովրդին իր զորակցությունն է հայտնել նաև Հնդիկ Մալանկարա Եկեղեցու պետ Նորին Սրբություն Բասիլիոս Մարթովմա Պողոս Երկրորդը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում