Պուտինը կարող է մտածի, որ հայերը քցում են. եթե մտել եք ԵՏՄ, ուրեմն կարգին պահեք ձեզ. Հ. Բագրատյան (տեսանյութ)
Նմանատիպ
«Պարոն Միրումյան, մի անգամ գովացել եմ ձեզ, հիմա հետ եմ վերցնում իմ խոսքերը, որովհետև մասնագետը չի կարող սա պաշտպանել: Եթե բազային կրթությունը տնտեսագիտությունը չէ, ապա պետք է շատ զգույշ լինել, եթե տնտեսագիտությունն է ՝ պետք է գնալ մինչև վերջ: Մենք այս օրենքն անպայման կտանենք ՍԴ»,-ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանն՝ անդրադառնալով «Եկամտահարկի մասին» օրենքում փոփոխություններին, որով նախատեսվում է հարկային դաշտ բերել արտագնա աշխատանքի մեկնողներին:
Ըստ նրա՝ սա հակասում է տնտեսագիտության օրենքներին նաև. ինչու պետք է շինարարի աշխատանքն ավելի քիչ հարկվի, քան մետալուրգինը. «Եթե դուք շինարարինը դնում եք 13 տոկոս, գիտնականինը՝ 25, ստացվում է, որ գիտնականն է վճարում նրա հարկը: Դա կոչվում է ասիմետրիկ խաչաձև սուբսիդիա: Ես ինչու պիտի որպես պատգամավոր վճարեմ այն շինարարին, որը գնալու է ինչ-որ լիգարխի համար աշխատի: Երկրորդ՝ ասում են, որ եթե նույն գործը մարդն անի ՌԴ-ում, կվճարի 13 տոկոս եկամտահարկ, իսկ եթե ՀՀ-ում՝ 24 տոկոս: Մնում է, որ բոլոր պողոսները գնան աշխատելու ՌԴ-ում»:
Հրանտ Բագրատյանն այս համատեքստում հիշեցրեց, որ ՀՀ-ն ԵԱՏՄ-ի անդամ է. «Ոչ ռեզիդենտ կամ ոչ ռեզիդենտ ԵՏՄ-ում չի կարող լինել, միասնական տնտեսական տարածք: Էստեղ մեկն ասեց, թե յուղ եմ վառում, երբ ասում եմ, թե Պուտինին կարող են բողոքել, էդ խոսքերը պահեք ձեզ, ցույց կտանք, թե յուղը ոնց է վառում և ոչ միայն խոսքերով: Եթե դուք լինեք ՌԴ-ի նախագահը պարզ չի, որ կասեք՝ էս հայերը մեզ ուզում են քցեն: Ես կողմ չեմ քվեարկել ԵՏՄ-ին միանալուն, բայց եթե մտել եք ԵՏՄ, ուրեմն կարգին պահեք ձեզ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում