Պատմություն և փաստեր. «Բարսելոնա»-«Բավարիա»

Պատմություն և փաստեր. «Բարսելոնա»-«Բավարիա»

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի շրջանակում այսօր երեկոյան կայանալու է «Բարսելոա»-«Բավարիա» առաջին հանդիպումը: Ներկայացնում ենք թիմերի դիմակայության պատմությունը և ուշագրավ փաստեր:

Պեպ Գվարդիոլան որպես ֆուտբոլիստ ու մարզիչ կայացել է «Բարսելոնայում», սակայն հիմա նա մրցելու է հարազատ թիմի հետ և ձգտելու է «Կամպ Նոու» մարզադաշտում հաղթանակ տանել: 

• Երեք անգամ եվրոպական թագը նվաճելուց հետո Գվարդիոլան բարձր կարգավիճակ ձեռք բերեց կատալոնացի երկրպագուների մոտ, սակայն խաղի գլխավոր ինտրիգը՝ «Բարսելոնայի» ռևանշի հասնելու ձգտումն է երկու տարի առաջվա ընդհանուր 0-7 հաշվով պարտությունից հետո:

• Երկու թիմերն էլ հզոր խաղ ցույց տվեցին ¼ եզրափակչում: «Բարսան» ընդհանուր 5-1 հաշվով հաղթեց «ՊՍԺ»-ին, իսկ «Բավարիան» նախ պարտվեց «Պորտուին» 1-3 հաշվով, ապա Գերմանիայում հաղթեց 6-1 հաշվով:

Նախորդ խաղերը

«Բավարիան» «Կամպ Նոու» մարզադաշտում վերջին 4 հանդիպումներում 3 հաղթանակ է տարել, այդ թվում նաև ՉԼ-ի 2012/13 մրցաշրջանի կիսաեզրափակչում, երբ գերմանացիները 3 անպատասխան գնդակ ուղարկեցին կատալոնացիների դարպասը: 2 տարի առաջ` նախքան Իսպանիա մեկնելը, «Բավարիան» տանը 4:0 հաշվով հաղթեց «Բարսելոնային: Թոմաս Մյուլլերը դուբլի հեղինակ դարձավ, Մարիո Գոմեսն ու Արյեն Ռոբենն էլ մեկական գոլ խփեցին: Պատասխան խաղում կրկին Մյուլլերն ու Ռոբենն աչքի ընկան, իսկ Պիկեն ինքնագոլ խփեց:

2013-ի մայիսի 1-ին տեղի ունեցած խաղում թիմերը հետևյալ կազմերով էին.

«Բարսելոնա». Վալդես, Ալվես, Բարտրա (Մոնտոյա 87), Պիկե, Ադրիանո, Սոնգ, Չավի (Սանչես 55), Ինյեստա (Ալկանտարա 64), Վիլյա, Ֆաբրեգաս, Պեդրո:

«Բավարիա». Նոյեր, Լամ (Ռաֆինյա 77), Բոատենգ, վան Բույտեն, Ալբա, Մարտինես (Տիմոշյուկ 74), Շվայնշտայգեր (Լուիս Գուստավո 66), Ռոբբեն, Մյուլլեր, Ռիբերի, Մանջուկիչ:

Մինչև 2 տարի առաջվա այդ հանդիպումը, թիմերն ընդամենը 1 անգամ էին մրցաշարի կիսաեզրափակիչներում հանդիպել: Դա 1995/96 մրցաշրջանում էր, երբ «Բավարիան» ընդհանուր 4-3 հաշվով հաղթանակ տոնեց: Գերմանիայում թիմերը 2-2 խաղացին, իսկ «Կամպ Նոուում» Օտտո Ռեհագելի սաները 2-1 հաշվով հաղթեցին: Այդ տարի «Բարսելոնայի» կազմում էին Գվարդիոլան, դարպասպահ Կառլես Բուսկետսը՝ Սերխիո Բուսկետսի հայրը:

Գերակումբները հանդիպել են նաև 2008/09 մրցաշրջանի ՉԼ-ի ¼ եզրափակչում: «Բարսան» Գվարդիոլայի ղեկավարությամբ 4-0 հաշվով հաղթանակ տարավ սեփական հարկի տակ առաջին խաղում, իսկ Մյունխենում պատասխան հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով:

Լուիս Էնրիկեն «Բարսելոնայի» կազմում էր 1998/99 մրցաշրջանում, երբ Մյունխենում կատալոնացիները պարտվեցին 0-1 հաշվով: Գերմանացիներն առաջին հաղթանակը «Կամպ Նոու» մարզադաշտում տարան 2-1 հաշվով, և կրկին այնտեղ վերադարձան եզրափակչի համար: ՉԼ-ի որոշիչ խաղը կատալոնական հարթակում ավարտվեց «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար հաղթանակով:

Պատմություն

«Բարսելոնա»

• Մրցաշարի քառակի հաղթող է ու կարող է 7-րդ անգամ հայտնվել եզրափակչում:

• «Բարսելոնան» ընթացիկ մրցաշրջանում հաղթել է ՉԼ-ի բոլոր 5 տնային հանդիպումներում: 2013-ին «Բավարիային» պարտվելուց հետո «Բարսելոնան» ՉԼ խաղերում սեփական մարզադաշտում չի պարտվել: Այդ պարտությունը միակն է տնային վերջին 32 հանդիպումներում, որոնցից 25-ն ավարտվել է տանտերերի հաղթանակով

• Գերմանական թիմերի հետ երկու հանդիպումներից կազմված 18 հակամարտություններից 13-ում «Բարսելոնան» հաղթանակ է տարել: Այդ թվում են նաև 1960/61 մրցաշրջանի Չեմպիոնների գավաթի «Համբուրգի» և Գավաթների գավաթի 1968/69 մրցաշրջանի «Քյոլնի» դեմ խաղերը:

• Կատալոնացիները վերջին 8 մրցաշրջանների ընթացքում 7-րդ անգամ են դուրս գալիս կիսաեզրափակիչ: 

«Բարսելոնան» մրցաշարի 14 կիսաեզրափակիչներից 6-ում հաղթանակ է տարել.

2012/13թթ. մրցաշրջան, 0-7 հաշվով պարտություն «Բավարիայից» (դիմակայության հաշիվը)
2011/12թթ. մրցաշրջան, 0-2 հաշվով պարտություն «Չելսիից» 
2010/11թթ. մրցաշրջան, 3-1 հաշվով հաղթանակ «Ռեալի» նկատմամբ 
2009/10թթ. մրցաշրջան, 2-3 հաշվով պարտություն «Ինտերից»
2008/09թթ. մրցաշրջան, հաղթանակ «Չելսիի» նկատմամբ 
2007/08թթ. մրցաշրջան, 0-1 հաշվով պարտություն «Ման. Յունայթեդից»
2005/06թթ. մրցաշրջան, 1-0 հաշվով հաղթանակ «Միլանի» նկատմամբ 
2001/02թթ. մրցաշրջան, 1-3 հաշվով պարտություն «Ռեալից»
1999/00թթ. մրցաշրջան, 3-5 հաշվով պարտություն «Վալենսիաից»
1993/94թթ. մրցաշրջան, 3-0 հաշվով հաղթանակ «Պորտուի» նկատմամբ
1985/86թթ. մրցաշրջան, 5-4 հաշվով հաղթանակ 11-մետրանոցներով «Գետեբորգի» նկատմամբ 
1974/75թթ. մրցաշրջան, 2-3 հաշվով պարտություն «Լիդսից»
1960/61թթ. մրցաշրջան, 1-0 հաշվով հաղթանակ «Համբուրգի» նկատմամբ
1959/60թթ. մրցաշրջան, 2-6 հաշվով պարտություն «Ռեալից»
1991/92 մրցաշրջանում «Բարսան» խմբի հաղթողն էր:

«Բավարիա»

• Մրցաշարի 5-ակի չեմպիոնը և փորձելու է 10-րդ անգամ դուրս գալ եզրափակիչ:

• Անցյալ տարի այս փուլում մյունխենցիները զիջեցին «Ռեալին» 0-5 ընդհանուր հաշվով: Այդուհանդերձ նրանք իսպանական թիմերի հետ 7 վերջին խաղերում հաղթել են 5 անգամ:

• ՉԼ-ի վերջին երեք արտագնա խաղերում «Բավարիան» 1 ոչ-ոքի է խաղացել ու պարտվել 2 անգամ: Մրցակցի դաշտում «Բավարիան» վերջին անգամ հաղթել է «Ռոմային»` 7-1 հաշվով:

• «Բավարիայի» համար սա վերջին 5 մրցաշրջանների 4-րդ կիսաեզրափակիչն է:

Ընդհանուր առմամբ ՉԼ-ի կիսաեզրափակիչներում մյունխենցիները 10 հաղթանակ ունեն, 6 պարտություն.

2013/14թթ. մրցաշրջան, 0-5 հաշվով պարտություն «Ռեալից» (դիմակայության հաշիվը)
2012/13թթ. մրցաշրջան, 7-0 հաշվով հաղթանակ «Բարսելոնայի» նկատմամբ
2011/12թթ. մրցաշրջան, 3-1 հաշվով 11 մետրանոցներով հաղթանակ «Ռեալի» նկատմամբ
2009/10թթ. մրցաշրջան, 4-0 հաշվով հաղթանակ «Լիոնի» նկատմամբ
2000/01թթ. մրցաշրջան, 3-1 հաշվով հաղթանակ «Ռեալի» նկատմամբ
1999/00թթ. մրցաշրջան, 2-3 հաշվով պարտություն «Ռեալից»
1998/99թթ. մրցաշրջան, 4-3 հաշվով հաղթանակ Կիևի «Դինամոյի» նկատմամբ
1994/95թթ. մրցաշրջան, 2-5 հաշվով պարտություն «Այաքսից»
1990/91թթ. մրցաշրջան, 3-4 հաշվով պարտություն «Ցրվենա Զվեզդայից»
1989/90թթ. մրցաշրջան, պարտություն «Միլանից» 
1986/87թթ. մրցաշրջան, 4-2 հաշվով հաղթանակ «Ռեալի» նկատմամբ
1981/82թթ. մրցաշրջան, 7-4 հաշվով հաղթանակ ԲԿՄԱ-ի նկատմամբ
1980/ 81թթ. մրցաշրջան, պարտություն «Լիվերպուլից» 
1975/76-թթ. մրցաշրջան, 3-1 հաշվով հաղթանակ «Ռեալի» նկատմամբ
1974/ 75թթ. մրցաշրջան, 2-0 հաշվով հաղթանակ «Սենտ-Էտյենի» նկատմամբ 
1973/74թթ. մրցաշրջան, 4-1 հաշվով հաղթանակ «Ույպեշտի» նկատմամբ 

Թիմերի մեջ եղած կապը

• 2008-2011թթ. կատալոնական թիմի ղեկին Գվարդիոլան 14 տիտղոս է նվաճել: 2009 և 2011 թվականներին իր թիմը հաղթել է ՉԼ-ում, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում և աշխարհի ակումբային առաջնությունում: Իսպանիայում «Բարսելոնան» Գվարդիոլայի հետ առաջնության 3 անընդմեջ չեմպիոնություն է տոնել, Իսպանիայի 2 գավաթ նվաճել և 3 անգամ արժանացել Սուպերգավաթին:

• «Բարսելոնայի» կազմում խաղալիս Գվարդիոլան Իսպանիայի 6-ակի չեմպիոն է դարձել ու ՉԼ-ում հաղթել 1991/92 մրցաշրջանում: «Բավարիայի» այժմյան մարզիչը 1991-2000թթ. 263 խաղ է անցկացրել կատալոնական ակումբում: Նախկին կիսապաշտպանի ակտիվում հաղթանակներ կան նաև Գավաթների գավաթում` 1996/97 (Լուիս Էնրիկեի հետ), ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում՝ 1992:

• Տյագո Ալկանտարան, ում եղբայր Ռաֆինյան խաղում է «Բարսելոնայում», 2009-13 թթ կատալոնացիների կազմում 68 գնդակ է խփել Իսպանիայի առաջնությունում: Ալկանտարան կատալոնական ակումբի սան է, այնպես, ինչպես «Բավարիայի» դարպասապահ Պեպե Ռեյնան: Վերջինս ակումբում 30 խաղ է անցկացրել ու 2002-ին հեռացել:

• 2007-09թթ. Ռոբենը «Ռեալի» կազմում էր: Մադրիդյան թիմի հետ Ռոբենն Իսպանիայի չեմպիոն դարձավ: 2008-ի մայիսի 7-ին նա «Բարսելոնայի» դեմ խաղում գոլ խփեց (4-1): Մունդիալ 2014-ում էլ նա դուբլով օգնեց Հոլանդիային հաղթել իսպանացիներին՝ 5-1: Պարտվողների կազմում էին Պիկեն, Ալբան, Բուսկետսը, Չավին, Ինյեստան, Ռոդրիգեսը: Իսպանիայի միակ գոլը Խաբի Ալոնսոն խփեց:

• Մունդիալ 2014-ի հաղթական գոլը Մարիո Գյոտցեն խփեց: Այդ խաղում Գերմանիան նվազագույն հաշվով հաղթեցին Արգենտինային, որի կազմում էին Մեսսին և Մասկերանոն:

• Մարկ-Անդրե տեր Շտեգենը Մյոնխենգլադբախի «Բորուսսիայի» կազմում 7 անգամ խաղացել է «Բավարիայի» դեմ: Այդ հանդիպումներում նա 15 գնդակ է բաց թողել:

• 2007-10թթ. Իվան Ռակիտիչը Մանուել Նոյերի և Ռաֆինյայի հետ «Շալկե-04»-ում էր: 2007-ի սեպտեմբերին Բունդեսլիգայում «Բավարիայի» դեմ խաղում (1-1) նա գոլ խփեց:

• Խաբի Ալոնսոն «Բարսելոնայի» դեմ 20 խաղ է անցկացրել «Ռեալի» կազմում: Այդ խաղերում Ալոնսոն և թիմակիցները 5 հաղթանակ են տարել, 10 անգամ պարտվել: Ալոնսոն ու Ռեյնան «Լիվերպուլի» կազմում 2006/07-ի ՉԼ-ի 1/8 եզրափակչում «Կամպ Նոու» մարզադաշտում 2-1 հաշվով հաղթեց «Բարսելոնային»:

• «Ատլետիկի» կազմում Խավի Մարտինեսը 15 անգամ խաղացել է «Բարսելոնայի» դեմ: Բասկերն այդ խաղերում ոչ մի հաղթանակ չեն տոնել: 

• Անցյալ տարվա փետրվարին «Վալենսիան» Խուան Բերնատի հետ 3-2 հաշվով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում