Հ. Բարսեղյանի գործով Ռազմական ինստիտուտի նախկին պետը տղային «փրկելու» սողանցք չի գտնի. նախարարը խստագույնս պատժել է (տեսանյութ)
Նմանատիպ
Խորհրդարանում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հարց ուղղեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին՝ կապված Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում տեղի ունեցած միջադեպի հետ: Պատգամավորը փոխանցեց սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի ծնողների մտահոգությունն առ այն, որ ինստիտուտի պետի տեղակալը, ում տղայի անունը կապվում է այս գործի հետ, լինելով ազատված՝ իր կապերն օգտագործելով կողմնակի կերպով ճնշում է փորձում գործադրել գործի քննության վրա, որպեսզի տղայի պատիժը մեղմ լինի:
Պաշտպանության փոխնախարարն ի պատասխան նշեց, որ նույն մտահոգությունը Հայկազ Բարսեղյանի ծնողներն իր մոտ են արտահայտել.«Դա մեր լիազորությունից դուրս է, բայց մեր վերաբերմունքից դուրս չէ: Մենք ինքներս հետամուտ ենք լինելու, որպեսզի մեղավորներն արդար պատժի ենթարկվեն: Զինվորական դատախազի դիրքորոշումը նույնն է: Սա ոչ միայն հասարակական հնչեղություն, այլև մեր զինված ուժերի հետ կապված լրջագույն խնդիր է, ուստի չենք կարող մի կողմ թողնել: Չգիտեմ նրա հայրն ինչ լծակներ ունի, բայց պիտի որ լծակներ չունենա ոչ այն, ոչ էլ մյուս մարմինների նկատմամբ, որովհետև նախարարի կողմից խստագույնս պատժվել է, դրա համար չեմ կարծում, որ սողանցք գտնի ինչ-որ մի տեղ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում