Ս. Օհանյան. «Ինձ համար շատ հաճելի է նման ներկայացուցչական պատգամավորական պատվիրակություն հյուրընկալել ՀՀ ՊՆ–ում»

Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումը Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության խորհրդարանական ասամբլեայի խորհրդին կից ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության և անվտանգության հարցերով կոմիտեների (հանձնաժողովների) ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ներգրավմամբ անցկացվող «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությանն, ինչպես նաև հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Իր ելույթում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. «Ինձ համար շատ հաճելի է նման ներկայացուցչական պատգամավորական պատվիրակություն հյուրընկալել ՀՀ ՊՆ–ում: Ինձ զեկուցեցին, որ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության խորհրդարանական ասամբլեայի խորհրդի օրակարգով նախատեսված է Համակարգող խորհրհրդակցության անդամների’ որպես դիտորդ մասնակցությունը «Փոխգործակցություն 2012» համատեղ զորավարժությանը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում