Նախագահ Սարգսյանն ընդունել է Նիկոլայ Բորդյուժային

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունից: 

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ նախագահին զեկուցել է Երևանում անցկացվող «Փոխգործակցություն-2012» ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի համատեղ զորավարժությունների ընթացքի մասին:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի կողմից ընդունված որոշումների կատարման ընթացքին և օրակարգային այլ խնդիրների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում