«Հայկական ժամանակ». Հրանտ Բագրատյանի հեղիանակած նախագիծը հավանության կարժանանա
19/09/2012 09:14
Նմանատիպ
ՀՀ կառավարությունը մտադիր է հավանություն տալ Աժ Հայ ազգային կոնգրես խմբակցության անդամ Հրանտ Բագրատյանի հեղինակած’ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծին:
Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության վաղը կայանալիք նիստի օրակարգում: Հրանտ Բագրսւտյանն առաջարկում է նվազագույն աշխատավարձը 32 հազար 500-ից դարձնել 72 հազար 500 դրամ: Կառավարության համապատասխան որոշման նախագծի կից հիմնավորումներում նշված է, որ գործադիրն առաջարկվող փոփոխությանը դեմ չէ, քանի որ դա համահունչ է կառավարության որդեգրած քաղաքականությանը: Թերթը հիշեցնում է, որ նվազագույն աշխատավարձը կրկնապատկելու գաղափարը Հայ ազգային կոնգրեսի նախընտրական խոստումներից մեկն է: