«Ժողովուրդ». Գալուստ Սահակյանի որդին որոշել է օտարել իր հաշվեկշռում գտնվող մեքենաները
19/09/2012 09:16
Նմանատիպ
ՀՀԿ-ական Արման Սահակյանի ղեկավարած պետական գույքի կառավարման վարչությունը որոշել է օտարել իր հաշվեկշռում գտնվող «Մերսեդես-Բենց ML 270 CDI» մակնիշի 2002թ. արտադրության մեքենան: Իսկ պատճառը մեքենայի ավելի քան 70 տոկոս մաշվածությունն է: Մեքենայի համար սահմանվել է ծիծաղելի գին’ ընդամենը 3,4 մլն դրամ: Ամենայն հավանականությամբ, Ա. Սահակյանը որոշել է իր հիմնարկի համար ձեռք բերել նոր, ավելի շքեղ մեքենա’ չնայած երկրում տիրող ծանր սոցիալ-տնտեսական պայմաններին: Թերթը հիշեցնում է, որ օրերս Գալուստ Սահակյանը հայտարարել էր, թե այսօրվա բյուջեի պայմաններում հայրենի չինովնիկների վարած ավտոմեքենաները «լավ էլ պատշաճ են»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում