«Հրապարակ». «Մհերի դուռ» կազմակերպության «հատուկ» ցուցակներում «արտացոլված» են ՀՀ և ԼՂ քաղաքական էլիտայի ֆինանսական եւ մնացած շարժերը խիստ ստույգ թվային տեսքով
Նմանատիպ
Օրերս մամուլում հիշատակված «Մհերի դուռ» կազմակերպությունը, որը հայոց հին միջնաբերդերից մեկում 1912 թ. 02 ամսի 12-ին Իսպանիայի Տոլեդո քաղաքից բերված թրերի վրա երդման ծիսակարգ է կատարել, օրդեն է և իր «փիլիսոփայությունը» խարսխում է հին շումերների քաղաքակրթության վրա ու «տիեզերքի թվային արտացոլանքն» է’ ըստ իրենց: Տասը տարի առաջ ստեղծված այս կազմակերպությունը, պարզվում է, նաև ունի «հատուկ» ցուցակներ, որտեղ «արտացոլված» են ՀՀ, ինչպես նաև ԼՂ քաղաքական էլիտայի ֆինանսական եւ մնացած շարժերը խիստ ստույգ թվային տեսքով’ 1994 թվականից սկսած: Ցուցակները երեքն են. առաջինը վերաբերում է քաղաքական գործիչներին, երկրորդը’ բիզնեսմեններին, երրորդը’ գեներալիտետին: Ըստ նրանց, վերջին մի քանի տարիներին Հայաստանից 17,1 միլիարդ դոլար է դուրս բերվել: Նրանք ասում են, որ կգա ժամանակ’ այդ ամենը կհրապարակեն, սակայն պնդում են, որ դա չի լինի այս նախագահական ընտրությունների ընթացքում: Եվ որքան էլ նրանք ձև անեն, թե առաջիկա քաղաքական զարգացումներում իրենք առանձնապես կողմ չեն, լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ այդ կազմակերպությունում ներառված մարդիկ հիմարներ չեն, եթե չասենք’ հատուկ ծառայությունների հետ կապ ունեցող, լավ տեղեկացված պերսոններ են: Առաջիկայում «Հրապարակն» ավելի մանրամասն կանդրադառնա այս կազմակերպությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում