«Չորրորդ ինքնիշխանություն». Հերմինե Նադդալյանը Աժ-ի իր էլիտար կանանց ուղեկցությամբ սկսել է հանդիպումներ անցկացնել ՀՀ մի շարք մարզերում

Եթե ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը ՀՀ անբան ու անգործ կառավարությանը աշնան վերջին սթափության կոչեր է անում հեռու մնալ կոռուպցիայից, «ատկատներից ու տենդերները իրար «մեջ-մեջ» անելու արատավոր երևույթներից, ապա Աժ փոխնախագահ Հերմինե Նադդալյանն էլ նույն ոգով շարունակում է սթափեցնել իրեն «բաժին հասած» ՀՀԿ-ական այն կանանց, ովքեր կարող են իր դեմ դավեր նյութել:
Ըստ «ՉԻ» տեղեկությունների, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահը’ Աժ-ի իր էլիտար կանանց ուղեկցությամբ սկսել է արտակարգ ռեժիմով հանդիպումներ անցկացնել ՀՀ մի շարք մարզերում: Նադդալյանը’ իր ստուգողական ու բարոյախրատական նշանակության այցերի անդրանիկ հանդիպումների շարքը նախ կագմակերպեւ է իր համար առավել խոցելի համայնքներում, ուր ՀՀԿ կանանց խորհուրդը բաժանվել է մի քանի թևերի: Բարձրաստիճան տիկինը հանդիպումներ է ունեցել նաև Երևանի մի շարք համայնքների իր ակտիվի հետ ու խստագույնս զգուշացրել, որ Կանանց խորհրդի ներքին խնդիրներն ու ներկուսակցական հարցերը դուրս հանող մարդիկ բառիս բուն իմաստով կհայտնվեն կուսակցության ու մասնավորապես Նաղդալյանի ուշադրության կենտրոնում, ինչն ըստ նրա արդեն իսկ լավ բան չի խոստանում: Ավելին, Նադդալյանը իր աչքին առավել ըմբոստ երևացող ՀՀԿ-ական տիկնանց ասել է, որ ինքը այսուհետ մանրադիտակով հետ՞ելու է բոլորի գործունեությանը և համապատասխան հետևություններ է անելու: Եվ ամենավերջում. «ՉԻ»-ին հասած լուրերի համաձայն, Նադդալյանը հատուկ կանանց հետաքրքրասեր հատվածի համար կեսկատակ-կեսլուրջ ասել է, թե.«Սիրելիներս, մեզ մոտ կարող են ՕԵԿ-ից էլ կանայք գալ, դաշնակցությունից էլ, ԲՀԿ-ից, իսկ ինչ կա ո՞ր»- զարմանքով իր խոսքը ավարտին է հասցրել Նաղդալյանը:
Ի դեպ, ասում են, վերջին ժամանակներս առավել մտերմիկ հարաբերություններ են ձևավորվել Աժ փոխնախագահի ու նորագույն ՀՀԿ-ական տիկին Ռուզաննա Մուրադյանի միջև, ում բարեկամական կապերը հասնում են մինչև Ամենայն Հայոց Գարեգին Բ-ի շրջանակները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում