«Հայկական ժամանակ». Հայաստան է ներթափանցել թալիբ ահաբեկիչների մի խումբ
Նմանատիպ
Երեկ «Հայկական ժամանակին» նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանում ահաբեկչական հնարավոր գործողության վերաբերյալ ՀՀ իրավապահների ունեցած տեղեկությունների մասին: Ըստ այդմ, Հայաստան է ներթափանցել թալիբ ահաբեկիչների մի խումբ:
Ծայրահեղ իսլամիստական ահաբեկչական այդ կազմակերպության գրոհայինների ներթափանցման մասին լուրը, ըստ էության, երեկ չի հերքել ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը: «Ես չեմ մեկնաբանում այդ տեղեկությունները: ԱԱԾ-ի աշխատանքը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում օրենքով վերաշահված բոլոր գործառույթները’ ուղղված ահաբեկչության դեմ պայքարի հարցերին: Այնպես որ’ անհանգստության որևէ առիթ չկա»,- թերթի թղթակցի հարցին ի պատասխան ասել է Բադրամյանը: Ահաբեկչական խմբի և հնարավոր ահաբեկչական գործողության մասին մանրամասներ պաշտոնապես ճշտել չի հաջողվել: Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն, իրավապահները չեն կարողանում պարզել’ ահաբեկիչներն ապօրինի՞ են հատել ՀՀ սահմանը և այժմ թաքնվում են ինչ-որ տեղ, թե՞ Հայաստան են եկել որպես, ասենք, զբոսաշրջիկներ: Թերթը նշում է, որ ՀՀ ոստիկանության, ԱԱԾ-ի և այլ ծառայությունների հատուկ ստորաբաժանումները արդեն մի քանի օր է աշխատում են «զորանոցային» ռեժիմի պայմաններում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում