Անհասկանալի է, թե ինչու է Ստեփան Դեմիրճյանը մինչև հիմա ՀԱԿ-ի հետ
Նմանատիպ
Գեղամ Ասլամազյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Մեր ընդդիմադիր դաշտում, կամ որ ավելի ճիշտ կլինի ասել՝ ընդդիմադիր դաշտի փլատակներում, ինձ համար միայն մի բաան է անհասականալի. Ստեփան Դեմիրճյանի ու նրա ղեկավաարած ՀԺԿ-ի ինչի՞ն է պետք շարունակել առանց այն էլ անշահավետ համագործակցությունը՝ ՀԱԿ-ի համատեքստում։
Գաղտնիք չէ, որ ՀԺԿ-ի անդամների ու ՀՀՇ-ականների զուրաբյանական թևի մեջ վաղուց են տիրում լարված հարաբերություններ, որոնք էլ ավելի լարվեցին, երբ ԲՀԿ-ն հանձն առավ ՀԱԿ-ի ֆինանսավորումը և ֆինանսական հոսքերը զուրաբյանական թևն ամբողջությամբ «իրենով» արեց։ Հայտնի է նաև, որ մի քանի անգամ այս կոնֆլիկտներն այն աստիճան են սրվել, որ հնարավոր է եղել հարթել բացառապես Լևոն Տեր-Պետրոսյանի ու Ստեփան Դեմիրճյանի ուղղակի միջամտության շնորհիվ։
Հիմա արդեն ակնհայտ է, որ ՀԱԿ-ը մահացած կառույց է ու ամենայն հավանականությամբ ոչ մի շանս չի ունենալու գալիք խորհրդարանական ընտրություններում և դա մեծապես պայմանավորված է լինելու հենց ՀՀՇ-ականների սպառված քաղաքական կապիտալի գործոնով։ Ու ստեղծված իրականությունում, նույն Դեմիրճյանի ու ՀԺԿ-ի համար ՀՀՇ-ն իրականում դաառնում բեռ, որովհետև օրինակ ինձ համար ՀԱԿ-ը քիչ թե շատ դյուրամարս է դառնում հենց Դեմիրճյանի կերպարի համար և ընդհակառակը՝ ՀԱԿ-ը տհաճ է ինձ համար մնացած էլեմենտների ու հատկապես ՀՀՇ-ի պատճառով։
Կարծում եմ, որ Ստեփան Դեմիրճյանի համար ավելի նպատակահարմար է վերջնականապես անջատվել ՀԱԿ-ից ու կրկին ինքնուրույն քաղաքական միավոր դառնալ։ Այսօր Հայաստանում նորմալ ընդդիմության օօբյեկտիվ պահանջարկ կա, իսկ Դեմիրճյանն ու ՀԺԿ-ն կարող են մասամբ լրացնել այդ պահանջարկը, քանի որ ինչ-ինչ, բայց վարկաբեկվել դեռ չեն հասցրել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում