Կանադայում ձևավորվել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները կարգավորող վարչություն
19/09/2012 10:48
Նմանատիպ
Սեպտեմբերի 16-ին կայացավ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Կանադայի տարածաշրջանային հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից, նիստին մասնակցեցին Կանադայում գործող հայկական ավանդական կուսակցությունների, համայնքային կազմակերպությունների և հոգևոր դասի ներկայացուցիչներ:
Անդրանիկ նիստին քննարկվեցին հանձնաժողովի առջև ծառացած հիմնական խնդիրները, հնչեցին միջոցառումների կազմակերպման բազմաթիվ առաջարկներ, ինչպես նաև ձևավորվեց դրանք կարգավորող վարչություն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում