Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ինդոնեզիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ
Նմանատիպ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ինդոնեզիայի արտակարգ և լիազոր դեսպան Նինինգ Ռոչադիաթին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում, տեղեկացնում են ՀՀ Կառավարության մամլո ծառայությունից:
«Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկու երկրների միջև հարաբերությունները որոշակի զարգացում են ապրել և այդ ուղղությամբ արձանագրվել են դրական տեղաշարժեր: Մենք կարևորում ենք Ինդոնեզիայի հետ երկկողմ հարաբերությունների ակտիվացումը ու այդ ուղղությամբ պատրաստ ենք ներդնել լրացուցիչ ջանքեր»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Նինինգ Ռոչադիաթին շնորհակալություն է հայտնել վարչապետին իր գործունեության ընթացքում ՀՀ կառավարության կողմից ցուցաբերված համակողմանի աջակցության համար և Տիգրան Սարգսյանին հրավիրել Ինդոնեզիա: Երկկողմ կապերի խորացման և ամրապնդման, տնտեսական ծրագրերի իրականացման գործում զրուցակիցները կարևորել են Ինդոնեզիայում Հայաստանի դեսպանատան բացումը, ինչպես նաև երկկողմ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ստեղծումը:
Զրուցակցիներն անդրադարձել են նաև հայ-ինդոնեզական կապերի զարգացմանը՝ մշակույթի, կրթության և գիտության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած աշխատանքի համար և մաղթել նրան հաջողություններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում