Բյուրականի աստղադիտարանում ընթանում է երիտասարդ աստղագետների միջազգային 4-րդ դպրոցը
Նմանատիպ
Սեպտեմբերի 17-ին Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) մեկնարկել է երիտասարդ աստղագետների միջազգային ամառային դպրոցը, որն անցկացվում է այս շաբաթվա ընթացքում և բյուրականյան ամառային դպրոցների շարքում արդեն 4-րդն է:
Ինչպես հայտնում են Հայկական աստղագիտական ընկերությունից, այս անգամ դպրոցն անցկացվում է Անանիա Շիրակացու 1400-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: Մասնակիցների թվում են շուրջ 35 երիտասարդ աստղագետներ և ուսանողներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Լեհաստանից, Իրանից, Հայաստանից և այլ երկրներից:
Դպրոցին դասախոսություններ և գործնական պարապմունքներ անցկացնելու համար հրավիրված են այնպիսի նշանավոր աստղագետներ, ինչպիսիք են հնդիկ նշանավոր տիեզերաբան Ջայանթ Նարլիկարը, ԱՄՆ Կոռնելի համալսարանի պրոֆեսորներ Երվանդ Թերզյանը և Ռիչարդ Լովելասը, Վիկտոր Համբարձումյանի անվ. միջազգային մրցանակի 2010թ. հաղթող Գարիկ Իսրայելյանը (Իսպանիա) և այս տարվա հաղթողներ Յան Էյնաստոն (Էստոնիա) և Իգոր Նովիկովը (Ռուսաստան), ֆրանսահայ աստղագետ Ժորժ Ալեսյանը, իտալացի աստղագետ Կորին Ռոսին և այլոք, ինչպես նաև ԲԱ աստղագետներ:
Դասախոսություններից և գործնական պարապմունքներից բացի մասնակիցների համար կկազմակերպվեն դիտումներ և դրանց արդյունքների մշակում, ծանոթություն աստղադիտարանի աշխատանքներին և շրջագայություններ Հայաստանում: Դպրոցի մասնակիցները ՀՀ ԳԱԱ նախագահության դահլիճում ներկա են գտնվել Վիկտոր Համաբարձումյանի միջազգային մրցանակի հանձնման արարողությանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում