Լ.Արոնյանը կմասնակցի «Մեծ սաղավարտ-վարպետներ» մրցաշարի եզրափակիչ փուլին

Լեւոն Արոնյանը կմասնակցի սեպտեմբերի 24-ից մինչեւ հոկտեմբերի 13-ը ՍանՊաուլոյում (Բրազիլիա) եւ Բիլբաոյում (Իսպանիա) անցկացվելիք «Մեծ սաղավարտ-վարպետներ» մրցաշարի եզրափակիչ փուլին:

Արոնյանի մրցակիցները կլինեն Վիշվանաթան Անանդը, Մագնուս Կարլսենը, Սերգեյ Կարյակինը, Ֆաբիանո Կարուանան եւ Ֆրանսիսկո Վալեխո Պոնսը:

Այս մասին տեղեկանում ենք Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում