Ուկրաինայում տեղի է ունեցել մի բան,որը բոլորի աչքից վրիպել է
Նմանատիպ
Տիգրան Մկրտչյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
Միշտ ասել եմ,որ կամ Ուկրաինան կբաժանվի երկու մասի և կներքաշվի հավերժական թշնամանքի ու պատերազմի մեջ ,կամ կգտնի միասնության բանալին,անգամ կարծիքս եմ արտահայտել,թե ինչպես պետք է դա լինի:
Ըստ իս,ուկրաինացիները պետք է իրենց բաժանող գծերից ամենամեծի՝երկրորդ աշխարհամարտի շուրջ գան ընդհանուր հայտարարի:Նրանք պետք է թշնամանքի փոխարեն մեծարեն թե կարմիր բանակի շարքերում կռված վետերաններին,թե Ուկրաինական ապստամբական բանակի վետերաններին.երկուսն էլ համարել են,որ հանուն Ուկրաինայի են կռվում,երկուսն էլ կարծել են,որ իրենք ճիշտ են: Երկուսն էլ մեկը մյուսին թշնամի և դավաճան են համարել տասնյակ տարիներ: Հիմա ժամանակն է,որ ուկրաինացիները ընտրեն պառակտման,հավերժական թշնամանքի և ազգային համահայտարարի միջև:
Ներկայիս ուկրաինական իշխող վերնախավի որոշմամբ ,մայիսի 8ը հայտարարվել է ազգային հիշատակման և հաշտեցման օր,այս տարի մայիսի 8ին Գերագույն Ռադայի նիստին ներկա են եղել վետերաններ երկու հակառակորդ բանակներից և նախագահ Պորոշենկոն փառաբանման խոսքեր է հնչեցրել երկու խմբի վետերաններին,որոնց ներկայացուցիչները նստած են եղել դահլիճում: Կոնկրետ ինձ համար տարօրինակ է,թե ինչու են որոշ ռուսական և արևմտյան ուժերի մարմնի համապատասխան մասը մրմռում դրանից,երևի նրանք ցանկանում են,որ ուկրաինացիները հավերժ թշնամի մնան իրար և իրար արյուն հեղեն?:
Մի խոսքով անկախ Պորոշենկոյի դրդապատճառներից ասեմ,որ ըստ իս, նա գնում է ճիշտ ճանապարհով,որովհետև սա միակ ճիշտ ուղին է,բարակ թելով անցնող,բայց միակ ճիշտ ուղին,որի այլընտրանքը արևմտյան ու արևելյան Ուկրաինաների և ուկրաինացիների ևս հարյուր տարվա թշնամանքն է,որը 1945ից հետո ոչ թե լուծվել էր,այլ՝արհեստականորեն սառեցվել: Հիմա մնում է ուկրաինական իշխանությունները դիմանան պրոնացիստական և պրոկոմունիստական ծայրահեղական ուժերի ճնշմանը,որոնց ձեռ չի տալիս այս հաշտեցումը.ամեն մեկը ցանկանում է իր պատմական էշը առաջ քշել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում