«Հայկական ժամանակ». Կրեմլից չեն մեկնաբանել Պուտինի հայաստանյան այցի հետաձգման պատճառները
Նմանատիպ
Կրեմլից երեկ հրաժարվել են մեկնաբանել, թե ինչու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, որ, ըստ ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի, պետք է տեղի ունենար սեպտեմբերին, չի կայացել:
Երեկ «ՀԺ»-ի թղթակիցը զանգահարել է ՌԴ նախագահի մամուլի և տեղեկատվության վարչության պետ Անդրեյ Ցիբուլինին և, հիշատակելով Զատուլինի հայտարարությունը, հարցրել է. «Կարո՞ղ եք ասել, թե ինչու նախագահ Պուտինի այցը Հայաստան չի կայացել»: Պատասխանը եղել է հետևյալը. «Մենք չենք կարող ձեզ ոչինչ ասել, թե ինչու այցը չի կայացել»: Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցի մասին խոսվում էր դեռ մայիսի վերջից, անգամ ժամկետներ էին նշվում, սկզբում’ սեպտեմբերի 7, հետո’ 17: Ավելին, Զատուլինը հայտարարել էր, թե այցը պետական է, և դրա համար արդեն նախապատրաստական աշխատանքներ են ընթանում: