«Հրապարակ». Տորգը դեռ ընթացքի մեջ է

Որքան էլ հայաստանյան կողմը պնդի, որ Եվրասիական միությանն անդամակցելու հարցը Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների օրակարգային հարցերից չէ, որովհետև մեգ դեռ պաշտոնական առաջարկ չի արվել, այդպես չէ, քանի որ «տորգն» ընթացքի մեջ է, և մինչև վերջնական պայմանավորվածություններ ձեռք չբերվեն, բարձրաձայնումներ չեն լինի: Թե չէ շատ անհարմար բան կստացվի’ Ռուսաստանն առաջարկի, Հայաստանն էլ աշխարհի աչքի առաջ ասի’ ես այդ պարը չեմ պարում: Իսկ ընթացող «տորգը» բավականին նուրբ է, եթե կարելի է ռուսական «տապորային» քաղաքականության մասին նման բան ասել: Ռուսաստանը, որ երբեք չի սիրում ձեռքը գրպանը տանել, Հայաստանին առաջարկում է 2 միլիարդ դոլար վարկ’ անդամակցության դիմաց, որն էլ հետագայում կվերակազմակերպվի, ասել է թե’ Հայաստանը չի վճարի այդ վարկը: Ընդ որում, ռուսական կողմը պատրաստ է վերակազմավորել նաև 2-3 տարի առաջ տված 500 միլիոն վարկը և այն ևս «հեչ» անել: Արանք Եվրասիական միության միակ «պրելեստները» չեն, դրանց կուղեկցեն քաղաքական հմայքները ևս. Հայաստանում կընթանան սահուն-հանդարտ-բարձր լեգիտիմությամբ նախագահական ընտրություններ’ նույնքան սահուն հետևանքներով: Մնում է Սերժ Սարգսյանը որոշի: Թերթը հավելում է, որ Ռուսաստանը ցանկանում է, որ այդ երկու միլիարդը Հայաստանն ուղղի արտաքին պարտքի մարմանը, ապա նկատում, որ ՀՀ արտաքին պարտքը 3,4 միլիարդ է, այնպես որ, անգամ այդ դեպքում մեր աչքերը կշարունակեն հառած մնալ դեպի Արևմուտք ու նրա հետ արժեհամակարգային ինտեգրմանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում