«168 ժամ». ՀՀԿ օրակարգում վարչապետի փոփոխության հարց այսօր դրված չէ. Շարմազանով
Նմանատիպ
«168 ժամ»-ի թղթակցի հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, թե հնարավոր է’ ՀԱԿ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշանակվի ՀՀ վարչապետ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Ես շշուկները չեմ մեկնաբանում: ՀՀԿ օրակարգում վարչապետի փոփոխության հարց այսօր դրված չէ: Ինչ վերաբերում է Բագրատյանին’ նա նորմալ, խելացի ու մեր անկախ պետականության մեջ իր լուման ներդրած մարդ է: Ուրախ եմ, որ նրա նման գործիչները մեզ հետ աշխատում են Աժ-ում’ ի փառս պետության հզորացման: Որևէ խնդիր չեմ տեսնում, շատ կոռեկտ, շատ նորմալ աշխատանք ենք վարում»:
Թերթը հիշեցնում է, որ այսօր ՀՀ կառավարության նիստում քննարկվելու է Հ.Բագրատյանի հեղինակած’ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը: Հ. Բագրատյանն առաջարկում է նվազագույն աշխատավարձը 32.500 դրամի փոխարեն’ դարձնել 72.500 դրամ: