«Առավոտ». Եթե կա խնդիր, ապա դա ողջ կառավարության լուծելիք խնդիրն է. Արտակ Զեյնալյան
Նմանատիպ
«Եթե կա խնդիր, ապա դա ողջ կառավարության լուծելիք խնդիրն է: Կառավարությունից որևէ մեկը, աոանձին վերցրած, չի կարող լուծել այդ խնդիրները: Իսկ գործադիր իշխանության ղեկավարը հենց ինքն է’նախագահը: Ինքն իրենից պետք է դժգոհի», – «Առավոտի» հետ զրույցում, անդրադառնալով նախորդ շաբաթ օրը ՀՀ կառավարությունում կայացած խորհրդակցությանը, որի ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը խիստ քննադատության ենթարկեց կառավարության անդամներին, որոշներին’ անգամ անվանական, ասել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը: Թերթի զրուցակցի կարծիքով. «Վեց ամիսը մեկ չեն գալիս-ասում՝ ի՞նչ ես արել, այ տղա, այսինչի կամ այնինչի համար: Անընդհատ հետևում են, ղեկավարում են, կառավարում: Եվ կառավարման արդյունքը ստանալու համար ամենակարևոր գործոնը քաղաքական լեգիտիմությունն ք»: «Առավոտի» դիտարկմանը’ եթե հիմա գոնե տեսականորեն ընդունենք, որ նախագահ Սարգսյանն անկեղծ էր իր նախատինքներում, դիտողություններում և պատրաստվում է հետևողական լինել, միևնույն է’ այդ դեպքում է՞լ չի հաջողելու, քանի որ լեգիտիմ ընտրված նախագահ չէ, Արտակ Զեյնալյանը հակադարձել է. «Ինքը չի կարող տարանջատվել գործադիր իշխանությունից: Կառավարությունից տարանջատվել հնարավոր չէ, և կառավարության մեջ հնարավոր չէ տարանջատել այսինչ կամ այնինչ նախարարին: Կառավարությունը կամ հաջողել է, կամ չի հաջողել»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում