15.1 C
Yerevan

«Առավոտ». Աֆղանական թալիբներից պետք չէ վախենալ. խմբագրական

Նմանատիպ

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված...

Ռուսաստան-ԱՄՆ պատերազմի հետևանքները կլինեն հրեշավոր․Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի բանակների միջև բախման հետևանքները հրեշավոր...

ԵՄ-ն նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 11-րդ փաթեթում ԵՄ-ն պլանավորում է...

Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրել է. ««Շնորհավորում եմ, պարոնայք, քաղաքում կարմիրներ կան»,- բացականչում է շտաբս-կապիտան Օվերչկինը’ մտնելով բիլիարդանոց: Սակայն հետո պարզվում է, որ իր գերատեսչությունը կարողացել է բացահայտել ընդամենը կոշկակար ձևացող «կարմիր» մի լրտեսի: Իսկ Երևանում վերջերս թալիբներ են հայտնվել: Թե ինչ գործ ունեն նրանք այստեղ, ինչպես են ներթափանցել’ դրա վերաբերյալ հոդաբաշխ պատասխան չի տրվում: Բոլոր դեպքերում զգոն եղեք, հարգելի համաքաղաքացիներ, եթե փողոցում հանկարծ անթրաշ մարդ տեսնեք, իսկույն ահազանգեք ԱԱԾ’ մանավանդ, եթե զգաք, որ անթրաշը վաղուց չի լողացել: Հետագայում պետությունը Ձեզ զուցեև պարգևատրի քաղաքացիական զգոնության և (բաrիս բուն իմաստով) լավ հոտառության համար: Առասպելական թալիբները, իհարկե, այնքան էլ հետաքրքիր երևույթ չեն, բայց մեր զարմանալիորեն պասիվ հասարակական կյանքում նրանք չեղած տեղը արթնացրին խորիմաստ մեկնաբանների միտքը և հնարավորություն տվեցին ընդարձակ աշխարհաքաղաքական վերլուծություններ կատարել’ ինչ նկատի ունեն աշխարհի ուժային կենտրոնները Հայաստան թալիբներ ուղարկելով: Թալիբների մեջ գոնե կա ինչ-որ էկզոտիկա, թե չէ’ մեր ժողովուրդը ստիպված է բավարարվել «առօրեական» լուրերով, «էն օրը մոտս բավականին լուրջ կին էր նստել, նրա քույրը Պետրոզավոդսկ է աշխատում և տեսել է, թե ինչպես են մեր նախարարները այնտեղ մեշոկներով փող բերում և կազինոներում կրվում»: Որ մեր նախարարներն անկաշառ չեն՝ վերջերս, այսպես ասած, հաստատվեց բարձրագույն մակարդակով: Բացառված չէ նաև, որ նրանք ինչ-որ մի տեղ խաղատուն են գնում: Երկու տեղեկություն, սակայն, այս առասպելի մեջ լավ մտածված չէ. «մեշոկները»’ այսօր փողերը տեղափոխելու ավելի հարմարավետ ձև կա’ բանկային քարտը, և Կարելիայի մայրաքաղաքը, որտեղ խաղատներն աշխարհում լավագույնը չեն: Բայց ինչ ասես այդ մարդուն, որը տեսել է մի կնոջ, որը ճանաչում է մեկ այլ կնոջ և այլն: Այդ մարդը թալիբ էլ տեսած կլինի:
Երեկ ես պատիվ ունեի շփվելու ամերիկացի տիեզերագնաց Չարլզ Դյուկի հետ’ նա մեկն է մեր մոլորակի 12 մահկանացուներից, որը քայլել է Լուսնի մակերեսով: Այդպիսի մարդու Հայաստանում և Արցախում հայտնվելը մեզ համար պետք է որ ուրախալի փաստ լինի: Բայց երեկ ես լսեցի մեկ այլ կարծիք. ասում են’ ոչ տիեզերանավ և ոչ աստրոնավթ Լուսնի վրա չի իջել’ այդ ամբողջ տեսագրությունները բեմադրված են այստեղ’ Երկրի վրա: Մարդկանց ուղեղում դժվարությամբ են տեղավորվում տիեզերական մասշտաբի երևոյթները, իսկ մանր խարդախությունները’ որքան ուզեք: Եվ այդ ժանրի ցանկացած անհեթեթության մենք հակված ենք հավատալու:
Իսկ աֆղանական թալիբներից պետք չէ առանձնապես վախենալ: Ահաբեկվելու համար մեզ մեր տեղական «թալիբներն» էլ են հերիք»:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի չի ձգտում. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմի կամ տարածաշրջանում որևէ այլ զինված...

Ռուսաստան-ԱՄՆ պատերազմի հետևանքները կլինեն հրեշավոր․Մեդվեդև

Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի բանակների միջև բախման հետևանքները հրեշավոր...

ԵՄ-ն նախապատրաստում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 11-րդ փաթեթը

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 11-րդ փաթեթում ԵՄ-ն պլանավորում է...