Գրոսմայստեր Լ.Բաբուջյանը Գորիսի առաջնությունում գլխավորում է մրցաշարային աղյուսակը

Գորիսում անցկացվող Հայաստանի 73-րդ առաջնության 1-ին խմբի մրցաշարում երեք տուրից հետո աղյուսակը 3 միավորով գլխավորում է գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանը:

2,5 միավոր ունի գրոսմայստեր Արթուր Չիբուխչյանը, 2-ական’ ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանը եւ միջազգային վարպետ Հովիկ Հայրապետյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում