«Արմենիա Միջազգային Օդանավակայաններ»-ը վերականգնում է «Արմավիա»-ի չվերթի սպասարկումը

Այսօր տեղեկատվություն էր տարածվել, ըստ որի «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն դադարեցրել էր «Արմավիա» ավիաընկերության չվերթի սպասարկումը:

«Թեպետ «Արմավիա» ավիաընկերությունը սեպտեմբերի 20-ին չկատարեց վճարում եւ չնվազեցրեց կուտակած պարտքը, «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ն ուղեւորների շահից ելնելով, ինչպես նաեւ, հաշվի առնելով, Հայաստանի Հանրապետության անկախության առաջիկա տոնակատարությունները, որոշեց ժամը 18:00-ից վերականգնել Արմավիայի չվերթերի սպասարկումը», հայտնում են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ հանրային կապերի բաժնից:

Աղբյուրը հավելում է, որ չվերթերի սպասարկումը կդադարեցվի սեպտեմբերի 24-ին, երկուշաբթի օրը, եթե մինչ այդ չլինեն վճարման եւ պարտքի նվազեցման հստակ երաշխիքներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում