Ս. Օհանյանն ընդունել է Ֆրանսիայի նորանշանակ ռազմական կցորդ Ա. Էվրարին
Նմանատիպ
Սեպտեմբերի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին և ՀՀ-ում հավատարմագրված Ֆրանսիայի նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Անդրե Էվրարին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Հանդիպման սկզբում ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է նորանշանակ ռազմական կցորդին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել նորանոր հաջողություններ: Ս. Օհանյանը նշել է, որ հայ-ֆրանսիական ջերմ և բարեկամական հարաբերությունները պահանջում են, որպեսզի հայ-ֆրանսիական քաղաքական, տնտեսական, մշակութային և այլ ոլորտներին զուգահեռ զարգանա նաև համագործակցությունը պաշտպանական բնագավառում:
Դեսպան Ռենոն հաստատել է պաշտպանական բնագավառում հայ-ֆրանսիական համագործակցությունը զարգացնելու ֆրանսիական կողմի պատրաստակամությունը’ նշելով, որ ֆրանսիական կողմը պատրաստ է աջակցել հայկական կողմին զինծառայողների կրթության և վերապատրաստման հարցում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնվող այլ հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում