«Չորրորդ ինքնիշխանություն». Մարզային ղեկավարներին խստագույնս զգուշացվել է ՏԻՄ ընտրություններում հնարավորինս զգոնություն ցուցաբերել
Նմանատիպ
«ՉԻ» տեղեկություններով, երեկ ՀՀ մարզպետաց մարզպետներին ՀՀ-ի տարբեր իշխանավորների կողմից’ «Ի» օպերացիան և ՏԻՄ ընտրությանների ազատ, արդար կազմակերպումը» ակցիայի շրջանակներում մարզային ղեկավարներին խստագույնս զգուշացվել է սեպտեմբերի 23-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում հնարավորինս զգոնություն ցուցաբերել և քաղաքակիրթ, ազատ, արդար ընտրություններ անցկացնել: Կարճ ասած, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի «պահած» կառավարության նման «փնթի» ու անկազմակերպ չաշխատել:
Ըստ նույն լուրերի, իշխող բուրգի պատասխանատուները սեփական կադրերին նախապես տեղյակ են պահել իրենց գլխի զւսլիքի մասին’ ասելով, որ այս անգամ լուրջ «չեպեներ» արձանագրվելու դեպքում որևէ մեկին’ անկախ իր «տանիքից» ու երաշխավորից, ներում-բեկում չի լինելու և ոչ մի տեսակի բացատրություն չի «անցնելու», քանի որ իշխող թևին միայն լուրջ ձայներ են պետք: ՈՒ ամենակարևորը’ «մաքուր» հաղթանակ’ նորից միջազգային հանրության ուշադրությունը մեր կողմը չսևեռելու համար:
«ՉԻ»-ն գրում է, որ հատուկ սթափության կոչեր և զսպվածություն ցուցաբերելու առումով հստակ հանձնարարականներ են տրվել ՀՀ Սյունյաց մարզպետ Սուրեն Խաչատրյանին’ Լիսկային, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին և Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին, որի ղեկավարած մարզում ամենախայտառակ ու զարհուրելի պատկերն է տիրում թե´ընտրացուցակներում մինչ օրս արձանագրված խախտումների, ապօրինի գրանցումների, թե´ նախընտրական կամպանիան ոչ ճիշտ ձևով կազմակերպելու առումով, որն անշուշտ իր արձագանքը կգտնի ընտրական մարաթոնի վերջնարդյունքները ամփոփելուց հետո միայն:
Իսկ ընդհանրապես շատ տարօրինակ է, որ արդար ընտրությունների անհրաժեշտության մասին խոսում են մարդիկ, որոնք կազմակերպում են ընտրակեղծիքներն ու մասնակցում դրան կամ պաշտպանում են ընտրակեդծիքներով ընտրված մարդկանց: «ՉԻ»-ն կհետևի ընտրական գործընթացների հերթական փորձարարությանը և կներկայացնի համայնքներում ամփոփված ընտրությունների պատկերն ու դրանց արդյունքները: Իսկ թե քանի մարզային ու տեղական իշխանիկ կհայտնվի գործող իշխանության «սև ցուցակում», ապա այդ պատմական պահը ևս սարերի հետևում չէ: