«Հայացք». Վարդան Այվազյանի -«Գլոբալ Գոլդ Մայնինգ» հակամարտության ուշագրավ կողմը
21/09/2012 09:45
Նմանատիպ
Վարդան Այվազյան – «Գլոբալ Գոլդ Մայնինգ» հակամարտության պատմության մեջ կա նաև մեկ այլ ու, թերևս, առավել ուշագրավ կողմ, որն առ այսօր չի լուսաբանվել: Ըստ «Հայացքի» ունեցած հավաստի տեղեկատվությունների` այդ հակաճառությանը 2008-2009 թվականներից տեղյակ է եղել նաև և առայժմ դեռ չպարզված դերակատարում է ունեցել ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ոստիկանության գնդապետ, ՀՀ նախագահի իրավական հարցերով նախկին օգնական, նախագահի հրամանով ստեղծված Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախկին նախագահ, դեռևս չպարզված հանգամանքներում սպանված Գևորգ Մհերյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում