«Հրապարակ». Ոստիկանությունը հանձնարարական է ստացել պայքարել թիկնապահների դեմ
21/09/2012 09:50
Նմանատիպ
Ոստիկանությունը հանձնարարական է ստացել պայքարել թիկնապահների դեմ: Երեկ թերթին տեղեկություններ են հասել, որ Վովա Գասպարյանն իր ենթակայությամբ գործող ստորաբաժանումներին’ 6-րդ, քրեական հետախուզության և Երևանի վարչություններին հրահանգ է իջեցրել խիստ վերահսկողություն իրականացնել փողոցներում և թիկնազորով պաշտոնյա տեսնելիս զինաթափել թիկնազորին: Ընդ որում’ առանց խտրականության, նույնն անել նաև ոստիկան պաշտոնյաների դեպքում: Այնպես որ, առաջիկայում երևանյան փողոցներում «կռիվ-կռիվ» խաղին ենք ականատես լինելու:
Հետևեք մեզ նաև Telegram-ում