«Իրավունք». Ընդդիմությունը նույնիսկ միասնական քննարկումով հանդես չի կարողանում գալ

«Իրավունք» թերթը գրում է, որ եթե ոմանք դեռ հույսեր են կապում, թե ընդդիմությունը մեկ էլ տեսար հանդես եկավ միասնական թեկնածույով, ապա պետք է հիասթափեցնենք։

«Ընդդիմությունը նույնիսկ միասնական քննարկումով հանդես չի կարողանում գալ։ Օրերս կայացավ «Քաղաքականացված երիտասարդության գործունեության արդյունավետությունը» թեմայով բանավեճ-քննարկում, որին մասնակցում էին մի կողմից հասարակական կառույցների երիտասարդներ, մյուս կողմից՝ երիտկուսակցականներ։ Ի զարմանս ներկաների, ԱԺ-ում փոքրամասնություն կազմող եւ սոցիալական փոքրամասնություններին մշտապես պաշտպանող «Ժառանգություն» կուսակցությունը քննարկման ժամանակ մեծամասնություն էր կազմում։ Այսինքն՝ կարծես թե մեծամասնություն էր կազմում, որովհետեւ բոլորին հայտնի «Ժառանգության» ակտիվիստ Դավիթ Սանասարյանը հայտնվեց ոչ թե կուսակցական, այլ հասարակական կառույցները ներկայացնող թիմի կազմում։ Ինչեւէ, ընդդիմադիր երիտասարդներից միան երկուսն էին ներկայացել՝ «Ժառանգության» եւ ՀՀՇ-ի ներկայացուցիչները, իսկ ՀՅԴ-ից ձեն-ձուն չկար։ Արդյունքում պարզվեց, որ նույնիսկ ընդդիմադիր երիտասարդները չեն կարող միեւնույն գաղափարի կիսողը դառնալ եւ սեփական կուսակցության առաջնորդից բացի, երկրի շահավետության մասին մտածել»,- հավելում է «Իրավունքը»։ 

Հետևեք մեզ նաև Telegram-ում