Հայաստանի Հանրապետությունը նշում է իր Անկախության հռչակման 21-րդ տարեդարձը
Նմանատիպ
Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է Անկախության հռչակման 21-րդ տարեդարձը:
Հայաստանի Գերագույն խորհորդըորոշում է ընդունել 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում հանրաքվե անցկացնել՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախություն հչռակելու նպատակով։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը (94.39%) դրական է քվեարկել անկախության համար։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանը հռչակվել է անկախ պետություն։
«Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն ՀայաստանիՀանրապետության սահմանադրությունը և օրենքները»,- ասվում է ՀՀ Անկախության հռչակագրում:
Այս օրն ամեն տարի ազգային տոնակատություններ են տեղի ունենում: Ողջ քաղաքում տոնական միջոցառումները եզրափակվում են տոնական համերգով և հրավառությամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում