Ուկրաինայի նախագահը շնորհավորել է Ս.Սարգսյանին
21/09/2012 14:07
Նմանատիպ
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը շնորհավորել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին ՀՀ Անկախության օրվա առթիվ, հայղորդում է Analitika.at.ua կայքը:
Իր շնորհավորական ուղերձում Վ.Յանուկովիչը մասնավորապես վստահություն է հայտնել, որ բարեկամական և փոխշահավետ համագործակցությունը հետագայում էր կհիմնվի Ուկրաինայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման փաստով:
«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք պահպանել և ամրապնդել ավանդական սերտ կապերը մեր ազգերի միջև»,- նշել է Ուկրաինայի նախագահը:
«Ցանկանում եմ Ձեզ, հարգելի՛ պարոն Սարգսյան, քաջ առողջություն և հետագա հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»,- իր ուղերձն ավելացրել է Վ.Յանուկովիչը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում