Կանադայի ԱԳՆ-ն մեկ անգամ եւս հաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր կառավարության դիրքորոշումը
21/09/2012 15:26
Նմանատիպ
Կանադան հայտարարել է, որ ցանկանում է, որ Հայաստանն ու Թուրքիան ի վերջո երկխոսեն: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը‘ հղում կատարելով կանադական ctvnews.ca կայքը, այս մասին հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ջոն Բերդը’ թուրք գործընկեր Ահմեդ Դավութօղլուի հետ Օտտավայում զոված թուրք դիվանագետների հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողության ժամանակ:
Բերդն ընդգծել է հայ-թուրքական երկխոսության կարևորությունը, բայց դրա հետ մեկտեղ հետ չի կանգնել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր կառավարության դիրքորոշումից. վերջինս արտահայտված է 2006 թվականին Կանադայի խորհրդարանի ընդունած բանաձևում:
Թուրքիայի ԱԳ նախարարն այցելել էր Կանադա այդ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի հրավերով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում