Մի շարք երկրների նախագահներ շնորհավորական ուղերձ են հղել ՀՀ Նախագահին անկախության օրվա տարեդարձի կապակցությամբ
Նմանատիպ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին’ Հայաստանի անկախության տոնի առթիվ: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է. «Բելառուսը բարձր է գնահատում Հայաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունները: Դրանք հիմնված են փոխադարձ հարգանքի եւ ռազմավարական համագործակցության վրա: Վստահ եմ, որ հայ-բելառուսական բազմակողմ համագործակցությունը համապատասխանում է մեր քաղաքացիների շահերին եւ այն հետագայում էլ կզարգանա եւ կամրապնդվի»:
Ինչպես հաղորդում է Արմենպրես լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով արաբական աղբյուրներին՝ Ս. Սարգսյանին շնորհավորել է նաեւ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ Անկախության օրվա առթիվ շնորհավորևական ուղերձ են հղել նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը և այլք:
Հետևեք մեզ նաև Telegram-ում