Ֆ. Օլանդ. «Հայաստանը կարող է հպարտ լինել անկախությունից ի վեր իր անցած ճանապարհով»
Նմանատիպ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ: Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.
«Մեծարգո՛ պարոն Նախագահ,
Հայաստանի ազգային տոնի կապակցությամբ ուրախ եմ հղել Ձեզ և ողջ հայ ժողովրդին իմ բարեմաղթանքները՝ ցանկանալով երջանկություն, բարգավաճում և հաջողություն:
Հայաստանը կարող է հպարտ լինել անկախությունից ի վեր իր անցած ճանապարհով: Ձեր երկրին հաջողվել է առաջ ընթանալ ժողովրդավարության և բարգավաճման ուղով’ միևնույն ժամանակ իր դիրքերն ամրապնդելով միջազգային ասպարեզում:
Ֆրանսիայի և Հայաստանի միջև առանձնահատուկ հարաբերությունները խորապես խարսխված են պատմության մեջ և նշանավորվում են ֆրանսիացի և հայ ժողովուրդների միջև բարեկամությամբ: Ես ցանկանում եմ շարունակել քսան տարի առաջ մեկնարկած առաքելությունը’ ուղղված մեր երկու երկրների միջև առանց բացառության բոլոր բնագավառներում հագեցած և վստահելի հարաբերությունների կառուցմանը:
Օգտվում եմ նաև այս առիթից’ ողջունելու համար Ձեր կամքն առ այն, որպեսզի հնարավոր լինի շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը: Ֆրանսիան, որպես Մինսկի խմբի համանախագահ, ամենամեծ կարևորությունն է տալիս դրան:
Ուրախ եմ, որ շուտով հյուրընկալելու եմ Ձեզ Փարիզում և որ առիթ կունենանք շարունակելու մեր քննարկումները:
Խնդրում եմ ընդունել, մեծարգո պարոն Նախագահ, ամենախորին հարգանքներիս հավաստիքը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում