Վ. Պուտին. «Աճում է Հայաստանի հեղինակությունը տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում»
Նմանատիպ
ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի՛ Սերժ Ազատի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներ Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:
Վերջին տարիներին Հայաստանը նշանակալի հաջողությունների է հասել սոցիալական և տնտեսական ոլորտներում: Աճում է Ձեր երկրի հեղինակությունը տարածաշրջանային և միջազգային ասպարեզներում:
Գոհունակությամբ եմ նշում հայ-ռուսական հարաբերությունների բարեկամական, կառուցողական բնույթը, որը լիովին հաստատվեց Մոսկվայում մեր վերջին հանդիպման ժամանակ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք ամրապնդել մեր պետությունների միջև ռազմավարական գործընկերությունը, ընդլայնել ԱՊՀ և ՀԱՊԿ ինտեգրացիոն մեխանիզմների շրջանակներում արդյունավետ փոխգործակցությունը: Դա, անկասկած, համապատասխանում է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների արմատական շահերին, ընթանում է տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովման հունով:
Հարգելի՛ Սերժ Ազատի,
Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և հաջողություններ, իսկ Ձեր բոլոր հայրենակիցներին՝ բարեկեցություն և բարգավաճում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում