«Հայկական ժամանակ». Փայտյանը հնարավոր է մարզպետ նշանակվի՞

Սեպտեմբերի 6-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատված գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանն իր մերձավորների շրջանում լուր է տարածում, թե առաջիկայում մարզպետ Է նշանակվելու: Բայց գոնե այս պահին և հատկապես Սերժ Սարգսյանի սկանդալային խորհրդակցությունից հետո’ նման հեռանկարը շատ անհավանական է թվում, քանի որ նրա անունը կապվում է ոլորտում աղմկոտ չարաշահումների հետ: Թերթը հիշեցնում է, որ Փայտյանը նաև սպառազինության, գնումների պատասխանատուն էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում