«Հրապարակ». Ռոբերտ Մելքոնյանը անցնում է վաստակած հանգստի

«Հրապարակի» գրում է, որ առաջիկա օրերին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Ռոբերտ Մելքոնյանը կհեռացվի աշխատանքից, նա անցնում է վաստակած հանգստի’ կենսաթոշակի: Թերևս դա էր պատճառը, որ օրերս Սերժ Սարգսյանն Անկախության 21 ամյակին ընդառաջ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգեւատրեց Բազազին: Այսուհետ պարոն Մելքոնյանը հանգիստ կարող է հրապարակախոսությամբ զբաղվել «Ֆեյսբուքում», և ոչ ոք այլևս չի հանդգնի մեղադրել նրան, որ աշխատանքային ժամին, իր ծառայությամբ զբաղվելու փոխարեն, ինտերնետում է անցկացնում: Միայն թե Վովա Գասպարյանը պետք է նոր միտինգացրիչ գտնի, այնպիսին, ինչպիսին այդ գործում անփոխարինելի Բազազն էր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում