«168 ժամ». Ինչպես ամեն տարի, Անկախության տոնը Հայաստանում նշվեց հատվածաբար
Նմանատիպ
Ինչպես ամեն տարի, երեկ ևս Անկախության տոնը Հայաստանում նշվեց հատվածաբար: Իշխանությունները’ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, Անկախության օրը տոնում էին Մարզահամերգային համալիրում կազմակերպված ընդունելության շրջանակներում, ընդդիմության մի մասը’ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, նույն բանն անում Էր Սարյանի արձանի պուրակում, ընդդիմության մյուս մասը’ Մարզահամերգային համալիրում էր: Իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որևէ տեղ չէր տոնում Անկախության օրը. նա, ըստ լուրերի, վերջին տարիների «ավանդույթի» համաձայն, երեկ, նույնպես Մոսկվայում էր:
ՀՀ երեք նախագահները, որոնք առերևույթ հակադիր ճամբարներում են ու ընկալվում են որպես «ոխերիմ թշնամիներ», վերջին մի քանի տարիներին առնվազն մի քանի անգամ ապացուցել են, որ կարողանում են իրար հետ «լեզու գտնել», եթե դա պահանջում է իշխանության պահպանման կամ իշխանության գալու շահը: Եթե նրանք երբեմն մտածեին նաև պետական շահի մասին, ապա կարող էին գոնե Անկախության օրը նշել միասին’ այդպիսով պետական ավանդույթներ չունեցող Հայաստանում որոշակի ավանդույթի հիմք դնելով: Նրանք կարող էին սեպտեմբերի 21-ին հասարակությանը միասին շնորհավորել Անկախության օրվա առթիվ’ միաժամանակ հայտարարելով, որ չեն դադարում քաղաքական հակառակորդներ կամ մրցակիցներ լինել: Դա կարող էր թեկուզ փոքր, բայց կարևոր ներդրում լինել քաղաքական մշակույթի կւսյացման գործում, որի մասին խոսում են երեք նախագահներն ու նրանց ներկայացնող քաղաքական ուժերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում