ՀԷՑ-ը թանկացում է լույսի սակագինը քանի որ կուտակել է 250 միլիոն պարտք. Ս. Դեմիրճյան
19/05/2015 19:13
Նմանատիպ
ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը նկատեց, թե էլեկտրաէներգիայի սակագնի 17 դրամով բարձրացումը չունի օբյեկտիվ պատճառներ և ակնհայտ է, որ դա իր հետ բերելու է ծանր սոցիալ-տնտեսական հետևանքներ։
«ՀԷՑ-ը թանկացում է լույսի սակագինը քանի որ կուտակել է 250 միլիոն պարտք, սակայն այդ պարտքերն ընկերությունը կուտակել է վատ կառավարման պատճառով և համակարգում իրականացրած թալանի հետևանքով, իսկ այն, որ եղել է թալան, ըստ էության փաստեց նաև էներգետիկայի նախարարը»,- ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում