«Հանրաքվեի մասին» օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց. ԲՀԿ-ն կողմ քվեարկեց, իսկ ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը` ձեռնպահ
Նմանատիպ
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Օրենքի նախագծին կողմ քվեարկեցին 100, դեմ՝ 1. ձեռնպահ՝ 10 պատգամավոր:
Քվեարկությունից առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ ԲՀԿ-ն կարևորում է ներկայացված նախագիծը և կողմ է քվեարկելու. «Երեկ մենք քննարկում ենք ունեցել մեր ընդդիմադիր այլ գործընկերների հետ և պատրաստվում ենք առաջինից երկրորդ ընթերցման ռեժիմում ներկայացնել մեր առաջարկները»:
ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ հայտնեց, որ ՕԵԿ-ը ձեռնպահ է քվեարկելու. «Կհետևենք, թե երկրորդ ընթերցման ռեժիմում որքանով կընդունվեն մեր առաջարկները, որից հետո էլ արդեն ավելի կհստակեցնենք մեր դիրքորոշումը»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ իրենք ևս ձեռնպահ են քվեարկելու ներկայացված նախագծին. խմբակցության վերջնական դիրքորոշումը հստակ կլինի համապատասխան քննարկումներից հետո:
«Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացրել է ԱԺ ՀՅԴ խմբակցությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում