Անհետաձգելի գործերի պատճառով Գ.Ծառուկյանը չի կարողացել ներկա լինել Ս.Սարգսյանի հրավիրած ընդունելությանը
Նմանատիպ
Ծրագրված էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը պետք է մասնակցեր Անկախության տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանի հրավիրած ընդունելությանը, սակայն անհետաձգելի գործերի պատճառով չի կարողացել մասնակցել: Այս մասին Tert.am–ին հայտնեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
«Ինչը և պատրաստվում էր անել պարոն Ծառուկյանը, սակայն խիստ անհետաձգելի գործերի պատճառով նա պարզապես չկարողացավ ներկա լինել»,– ասա նա:
Նշենք, որ երեկ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած ընդունելությանը ներկա էին հայաստանյան քաղաքական ուժերի տարբեր ներկայացուցիչներ՝ ՕԵԿ նախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանից մինչև «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ և ՀՀ-ում ներկայացված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ:
Փոխարենը, ԲՀԿ-ից ներկա էր խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Երեկ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում սեպտեմբերի 23–ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ԲՀԿ-ից առաջադրված թեկնածու Բաբա Բաբայանի նախընտրական հանդիպման ժամանակ ելույթ ունենալով, Գագիկ Ծառուկյանը, իր խոսքով՝ մեջբերելով ժողովրդի խոսքը Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանի մասին, ասել էր, որ նա «լիարժեքորեն ջերմուկ ծախող» է և որ նա այդպես էլ չհասունացավ և մնաց խակ ծիրան՝ ցոգոլ:
Նշենք, որ «Ֆեյսբուքում «արդեն իսկ քննարկվում է, որ Հայաստանի երկրորդ կուսակցության առաջին դեմքին հարիր չէ նման որակումներ տալ ՀՀԿ-ից առաջադրված մարզպետին:
Ի պատասխան, Իվետա Տոնոյանը նշեց.«Պարոն Ծառուկյաննն էլ իր խոսքում նշել է, որ կատարած կամ չկատարած աշխատանքների և պահվածքի համար հենց ժողովուրդը՝ մարզի բնակիչներն են այդպես կոչել: Պարոն Ծառուկյանը փոխանցել է ժողովրդի խոսքը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում