Իրանից գազ ներմուծելու հարցով բանակցել չի լինի. ՌԴ-ի հետ գազամատակարարման երկարաժամկետ պայմանագիր կա. Ե. Զախարյան

Իրանից գազ ներմուծելու հարցով  բանակցել  չի լինի. ՌԴ-ի հետ գազամատակարարման երկարաժամկետ պայմանագիր կա. Ե. Զախարյան

Հայտարարությունները, թե Հայաստանը Իրանից ավելի էժան գնով գազ ձեռք բերելու հնարավորություն ունի, իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում հայտարարեց ՀՀ  էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին:

«Ես նաև պետք է նշեմ, որ այսօր Հայաստանը սահմանի վրա ստանում է տարածաշրջանում ամենաէժան գազը, իսկ Իրանի հետ գազ ստանալու վերաբերյալ բանակցություններ չեն վարվել»,- նշեց Զախարյանը:

Նա ընդգծեց, որ Իրանից գազ ներմուծելու հարցով բանակցություններ սկսելը նպատակահարմար չէ, քանի որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի գազամատակարարման վերաբերյալ երկարաժամկետ պայմանագիր և առաջնորդվում է հենց այդ պայմանագրով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում