ՀՀ դեսպանը Չեխիայի Սենատի նախագահի հետ քննարկել է ադրբեջանցի ոճրագործի փոխանցման գործի մանրամասները
22/09/2012 13:45
Նմանատիպ
Սեպտեմբերի 18-ին Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպեց Չեխիայի Պառլամենտի Սենատի նախագահ Միլան Շտեխի հետ, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվեց հայ-չեխական քաղաքական եւ տնտեսական երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ։ Դեսպան Սեյրանյանը զրուցակցին ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև ոճրագործ-մարդասպան Ռամիլ Սաֆարովի փոխանցման գործի մանրամասները’ նշելով, որ Հայաստանը, չնայած դրա հետևանքով առաջացած դիվանագիտական խորը ճգնաժամի, հավատարիմ է մնում ԼՂ հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորմանը:
Զրույցի ընթացքում քննարկվեցին նաև բարձրաստիճան փոխայցելությունների հետ կապված հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում