5.1 C
Yerevan

Դանիայի հայերը նշել են ՀՀ անկախության 21-րդ տարեդարձը

Նմանատիպ

Մոսկվան անընդունելի է համարում Հռոմի ստատուտին միանալու Հայաստանի պլանները

Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ)...

Որոշ երկրներում ուժի մեջ է մտել ՀԱՊԿ-ի շրջանակներում իրավական օգնության տրամադրման համաձայնագիրը

Ուժի մեջ է մտել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)...

Ռուսաստանն ունի բացառիկ զենք, որն ունակ է ոչնչացնել ցանկացած հակառակորդի․ Պատրուշև

ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը «Российская Газета»-ին տված...

Սեպտեմբերի 20-ին Դանիայում ՀՀ դեսպանատանը տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն’ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 21-րդ տարեդարձին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության կապերի հետ վարչությունից: 

Շուրջ 500 հյուրերի թվում էին Դանիայի Խորհրդարանի և արտաքին գործերի նախարարության պաշտոնյաներ, Կոպենհագենում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, դիվանագետներ, Դանիայի պետական, քաղաքական, հասարակական, մշակութային կազմակերպությունների, Դանիայի ազգային եկեղեցու ներկայացուցիչներ, ինչպես նաև հայ համայնքի անդամներ:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Դանիայում ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, ով իր ելույթում նշեց, որ անկախությունից հետո ստեղծված ծանր պայմաններում հայ ժողովուրդը ապացուցեց, որ պատրաստ է դիմակայել մարտահրավերներին և ունակ է առաջ շարժվել:

Դեսպանն անդրադարձավ այն փաստին, որ ցանկացած ժողովուրդ և պետություն հաջողակ և բավականաչափ ուժեղ է միայն այն դեպքում, երբ ունի հաջողակ բարեկամներ և վստահելի գործընկերներ’ հավելելով, որ դեսպանության առաջնահերթություններից է «ի ցույց դնել Հայաստանի կորովը հաստատելու երկարաժամկետ և հեռահար հարաբերություններ Դանիայի’ որպես հուսալի և հավատարիմ գործընկերոջ հետ»:

Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված ընդունելության ընթացքում տեղի ունեցավ համերգ հայ և դանիացի երաժիշտների մասնակցությամբ, կատարվեցին հայկական և միջազգային երաժշտության ջազային մշակումներ:

spot_imgspot_img